Իրանում անցկացվում է Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, հանդիպմանը քննարկվում է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ կապված հարցը։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարը Իրան էր եկել մասնակցելու Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությանը։ Իսրայելի ռազմական ավիացիան հրթիռակոծել է Թեհրանում նրա նստավայրը։ Արդյունքում սպանվել է ինքը՝ Հանիեն և նրա թիկնապահը։