Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը։
Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա»-ն, նա ասել է, որ նշված արյունալի միջադեպն ավելի կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում։
Աբբասը պաղեստինյան ժողովրդին կոչ է արել վճռականորեն միավորվել Իսրայելի դեմ։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարը Իրան էր գնսցել մասնակցելու Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությանը։ Իսրայելի ռազմական ավիացիան հրթիռակոծել է Թեհրանում նրա նստավայրը։ Արդյունքում սպանվել է Հանիեն և նրա թիկնապահը։