ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը տարածաշրջանում։
Ինչպես հայտնում է «kp.ru»-ն, այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
Նա այս իրադարձությունն անվանել է քաղաքական պատվեր և ասել, որ դա անընդունելի է։ Բոգդանովը հավելել է, որ սպանությունը միանշանակ բացասաբար կանդրադառնա Քաթարում բանակցությունների վրա։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրան կատարած այցի ժամանակ իր նստավայրի վրա հրթիռակոծության հետեւանքով։ Միջադեպի հետևանքով զոհվել է նաև նրա թիկնապահը։