Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային և անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագան» թեմայով լսումների ժամանակ:
«Երկու կողմերն էլ պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ, պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանագծերը:
Կան որոշ տեղանքներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են։ Բայց նրանք, հավանաբար, նահանջելու են համաձայնեցված սահմանային գծերով, և այս առումով առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում լեռնաշխարհը։
Բայց ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա գործընթաց է, որի վրա երկու կողմերն էլ աշխատում են։
Մենք շատ հստակ ասել ենք, որ եթե սահմանում որևէ ճշգրտում լինի, եթե երկու կողմերը համաձայն չեն, պետք է կիրառվի համաձայնեցված սահմանը:
Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, միաժամանակ բանակցությունները շարունակվում են սահմանների սահմանագծման մեկ այլ խողովակով»։