Հայաստանը մի թեմա է, որին Միացյալ Նահանգները շատ ժամանակ է հատկացնում։ Այս մասին Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։
«Մենք հանդիպեցինք վարչապետ Փաշինյանի, պետքարտուղար Բլինքենի և նախագահ ֆոն դեր Լեյենի հետ և հաստատեցինք Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու նոր հարթակը։ Հայաստանը տնտեսապես և էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, և մենք պետք է հասնենք դիվերսիֆիկացման, հնարավորություն ստեղծենք Փաշինյանի գլխավորությամբ համարձակ քայլ անելու՝ անջատում Ռուսաստանից»,- ասել է պետքարտուղարի օգնականը։