Սուդանի ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ Ալ-Բուրհանի դեմ մահափորձ է կատարվել երկրի արևելքում։
Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Զինվորական կուրսանտների ավարտական արարողության ժամանակ անօդաչու սարքով փորձել են սպանել նրան։
Քաղաքական գործիչը ողջ է մնացել։