Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, գրում է Politico-ն։
Հրատարակչության հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ այս ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Այս հանդիպումների մասին նախկինում չի հաղորդվել:
Միշելը նաեւ նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ «վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին սահմանների սահմանազատումն է:
Սակայն, ինչպես նշվում է, Բրյուսելում հիասթափությունն աճում է ամիսներ տեւած դիվանագիտական փակուղուց հետո, երբ երկար սպասված համաձայնությունը չկարողացավ իրականանալ։