Հետևեք մեզ։

Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով 2 հայցադիմում է ներկայացվել դատարան

12:56, 31 հուլիս 2024
Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով 2 հայցադիմում է ներկայացվել դատարան

Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած civic.am լրատվամիջոցի և դրա լրագրող Դավիթ Լևոնյանի։ Առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին ժամը 12:00-ին, հաղորդվում է «Սրբազան պայքարի» սոցցանցային էջերում։

 

Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացվել նաև ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին տեղեկություն առայժմ առկա չէ։

 

Նշված երկու գործերով Բագրատ Սրբազանի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Աննա Փիլոսյանը։

Վերլուծական