Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր է համարել Հայաստանի և Թուրքիայի սահմանին հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարգավորման գործընթացի շրջանակում։
Տոյվո Կլաարն այս մասին կիսվել է «X»-ի իր օգտահաշվում։։
«Երեկ հայ-թուրքական սահմանին կարեւոր հանդիպում է եղել Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի միջեւ։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերաբացումը կարևոր տարրեր են Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար»,- ընդգծել է Կլաարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սարդար Քըլըչը։