Իսրայելը հայտարարել է, որ սպանել է Բեյրութում «Հեզբոլլահի» ռազմավարական ստորաբաժանման ղեկավարին։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այս մասին գրել է «X»-ի իր օգտահաշվում։
«Իսրայելական բանակը ճշգրիտ և պրոֆեսիոնալ գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու «Հեզբոլլահի» ամենաբարձրաստիճան զինվորական հրամանատարին.Ֆուադ Շուքր «Սայիդ Մուհսանի» ձեռքերին շատ իսրայելցիների արյուն կա:
Մենք ցույց ենք տվել, որ մեր ժողովրդի արյունը գին ունի և չկա մի տեղ, որտեղ մեր ուժը չկարողանա հասնել այս հարցում: Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետին, ռազմաօդային ուժերի հրամանատարներին և Իսրայելի պաշտպանության ուժերին»։
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացվել է երեքշաբթի իսրայելական ինքնաթիռների օգնությամբ։