Հետևեք մեզ։

Միայն Փրկարար ծառայության տվյալներով` վերջին վեց օրում Հայաստանում ավտովթարից զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 34-ը

14:25, 31 հուլիս 2024
Միայն Փրկարար ծառայության տվյալներով` վերջին վեց օրում Հայաստանում ավտովթարից զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 34-ը

Հայաստանում վերջին շրջանում վթարի դեպքերը հաճախակի են դարձել, կանխարգելիչ գործողությունների մասին պատկան կառույցները ոչինչ չեն հայտնում։ Hayastan.news—ը վերցնելով միայն Փրկարար ծառայության տվյալները, պարզել է, վերջին վեց օրում Հայաստանում ավտովթարից զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 34-ը։

 

Հուլիսի 31-ին Սիսիան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվելով՝ հայտնվել ձորում. ուղևորներ Ն. Հ.-ն (ծնված 1990թ.) և Ժ. Հ.-ն (ծնված 1970 թ.) տեղում մահացել են։
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
 

Հուլիսի 31-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1989 թ.) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2000 թ.)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։


Հուլիսի 30-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Լ․ Տ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հուլիսի 29-ին Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1985 թ.) և «Gaz» (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մեքենաների վարորդները և «Gaz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Գ.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հուլիսի 29-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1963 թ․) և «VAZ» (վարորդ` Ա. Ա., ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ.Ա.-ին (ծնված 1960 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հուլիսի 29-ին Երևանի թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1955 թ․) բախվել է ծառին․ կա երեք տուժած։
Շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։

Հուլիսի 29-ին Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․ ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Հուլիսի 28-ին Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հուլիսի 28-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է:

Հուլիսի 27-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1973 թ.), Գ. Ղ.-ն (ծնված 1983 թ.), Մ. Կ.-ն (ծնված 1986 թ.), «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2005 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հուլիսի 27-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ., ծնված1967 թ.) և «Suzuki» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ֆ. Ս.-ն (ծնված1949 թ.), Տ. Պ.-ն (ծնված 1971 թ.), Գ. Բ.-ն (ծնված 1994 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2009 թ.), Ա. Բ.-ն (ծնված 2021 թ.), «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2020 թ.), Մ. Դ.-ն (ծնված 2023 թ.), Մ. Հ.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 2010 թ.), Ս. Պ.-ն (ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Ֆ. Ս.-ի մահը, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հուլիսի 26-ին Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և «Honda» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Դ. Մ.-ն (ծնված 2016 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

 

Հուլիսի 24-ին  Սպիտակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 2004 թ․) շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Հ․-ի դին և տուժածներ՝ Հ. Ս․-ն (ծնված 2004 թ․), Վ․ Ք․-ն (ծնված 2007 թ.) և Ա․ Ք․-ն (ծնված 2009 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: