Հետևեք մեզ։

Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանը իրականցնում է ուսումնասիրություն. խոսնակ

14:28, 31 հուլիս 2024
Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանը իրականցնում է ուսումնասիրություն. խոսնակ

Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման, ինչպես նաև տույաների չորացման և տույաների գնի վերաբերյալ տեղեկացնում եմ՝

Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։

Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում  շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։

Նշեմ, որ  տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։

Հավելեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում  դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով»,-գրել է նա։