Հետևեք մեզ։

Իսմայիլ Հանիեին կհուղարկավորեն ուրբաթ օրը Քաթարում՝ Իրանում հրաժեշտի արարողությունից հետո

14:52, 31 հուլիս 2024
Իսմայիլ Հանիեին կհուղարկավորեն ուրբաթ օրը Քաթարում՝ Իրանում հրաժեշտի արարողությունից հետո

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեին կհուղարկավորեն ուրբաթ օրը Քաթարում՝ Իրանում հրաժեշտի արարողությունից հետո, հայտնում է շարժումը։


Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է Իրանի մայրաքաղաքում Հանիեի նստավայրին իսրայելական հարվածի հետևանքով գործչի մահվան մասին։


«Իսմայիլ Հանիեի հրաժեշտի պաշտոնական արարողությունը տեղի կունենա Թեհրանում հինգշաբթի օրը՝ օգոստոսի 1-ին։ Հինգշաբթի երեկոյան դիակը կտեղափոխվի Քաթարի մայրաքաղաք Դոհա, նրա մարմինը կհուղարկավորվի ուրբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, Քաթարի Լուսեյլ քաղաքում»,- ասվում է շարժման մամուլի հաղորդագրության մեջ։

Դոհայում հրաժեշտի արարողությանը, ինչպես պարզաբանում է ՀԱՄԱՍ-ը, կմասնակցեն արաբ և իսլամական առաջնորդներ, ինչպես նաև պաղեստինյան խմբակցությունների անդամներ։