Հետևեք մեզ։

«Ցուլ»․ ո՞վ է գյումրեցի ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարին մասնակից վարորդը, որը հատել է ՀՀ սահմանը (լուսանկարներ)

15:21, 31 հուլիս 2024
«Ցուլ»․ ո՞վ է գյումրեցի ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարին մասնակից վարորդը, որը հատել է ՀՀ սահմանը (լուսանկարներ)

Վանաձոր-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևաքով զոհվեց ընտանիքի երեք անդամ՝ ամուսինը, կինն ու երեխան։ Վթարի մասնակից վարորդը դեպքի վայրում մոլորեցրել էր պարեկներին ու դիմել փախուստի։ Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ վթարին մասնակից BMW-ի վարորդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

 

Իրավապահ մարմինները հետախուզվող վարորդի մասին տվյալներ չեն հայտնում։

 

Hayastan.news-ին հայտնի է դարձել հետախուզվող վարորդի ինքնությունը․ նա Գյումրիի 41-ամյա բնակիչ Արմեն Տոնոյանն է, ամուսնացած է, ունի երեխա, մասնագիտությամբ վարսահարդար է։ Տարբեր վայրերում, այդ թվում նաև լուսանկարներում իրեն ներկայացրել է որպես «ցուլ»։

 

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ  Արմեն Տոնոյանը՝ հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառ դառնալով երեք մարդու մահվան:

 

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ «BMW X3 3.01»-ի վարորդը հատել է ՀՀ սահմանը: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։