Հետևեք մեզ։

Մեկ ամիս է՝ խոսում եմ Արաքսի ափով երկաթգծից․ Մեծ Բրիտանիան երկաթգծի 45.6 կմ-ը պատրաստ է զրոյից կառուցել, որպեսզի «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ազդեցություն չունենա․ Արամ Սարգսյան

15:44, 31 հուլիս 2024
Մեկ ամիս է՝ խոսում եմ   Արաքսի ափով երկաթգծից․  Մեծ Բրիտանիան երկաթգծի 45.6 կմ-ը պատրաստ է զրոյից կառուցել, որպեսզի «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ազդեցություն չունենա․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է․
 
«Մեկ ամիս է՝ խոսում եմ Լենքորանով, Արաքսի ափով, Ագարակ-Սադարակ-Ղարս-Բուրգաս գազամուղից ու երկաթգծից, վերջին հարցազրույցում անգամ բաց տեքստով ասել եմ, որ Մեծ Բրիտանիան երկաթգծի 45.6 կմ-ը պատրաստ է զրոյից կառուցել, որպեսզի «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ազդեցություն չունենա։ ՀՀ իշխանությունը գնում է Լոնդոն, չի հանդիպում ՄԹ վարչապետին, հանդիպում չի ուզում ՄԹ տրանսպորտի նախարարի հետ, չի հանդիպում անգամ հայկական լոբբիստական խմբին, որ այս նախագծերը առաջ է մղում։ Իրենք Ռուբինյանի մակարդակում են գերադասում այդ թեմաները քննարկել Թուրքիայի հետ։ Ես չեմ հակադրում՝ թող Ռուբինյանն էլ խոսի, բայց պայմանավորվել պետք է նախագծի տերերի հետ։
 
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Հետևաբար մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին ու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Մեսիջը հետևյալն է՝ խաղաղություն հաստատելու ժամանակն է»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը։
 
Ակնհայտ է, որ տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերը Արևմուտքը մշակում է մեկ կենտրոնում։ Միջինասիական հանրապետություններից էներգակիրների և երկաթգծի ՌԴ-ն շրջանցող ուղիներով ԵՄ հասնելը համաարևմտյան ծրագիր է, որը բխում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերից, իսկ ՀՀ-ի պարագայում ունի, ինչպես անվտանգային, սյնպես էլ տնտեսական շատ մեծ ներուժ»։