Մանչեսթեր Սիթին» այս օրերին շրջագայում է ԱՄՆ-ում՝ պատրաստվելով գալիք մրցաշրջանին, գրում է Armsport.am-ը։
«Բարսելոնայի» հետ ընկարական խաղից առաջ (2:2, 1-4 ) երկրպագուներից մեկը պաստառ էր պատրաստել որի վրա գրված էր. «Պեպ, խնդրում եմ ստորագրիր ոտքիս վրա, ես ցանկանում եմ այն դաջել»։
Տեսնելով պաստառը Գվարդիոլան մոտեցել է երկրպագուին և ասել. «Քո կինը սրա համար ինձ կսպանի»։
Ի պատասխան երկրպագուն նշել է. «Նա գիտի, որ ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան իրեն»։