Հայրենիքը մաս-մաս հանձնում են, և եթե մենք այսօր չհաղթանակենք, եթե ճշմարտությունը չհաղթի, 20-30 տարի հետո սերունդները մեզ նզովքի տակ են պահելու: Այս մասին այսօր քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Մեզ հաղթանակ պետք, ժողովուրդ։ Մեզ միայն հաղթանակ է պետք վերածնունդի համար։ Մենք չենք կարող ապրել՝ ինչպես պատկերացնում ենք և մեկնել այս աշխարհից կիսատ, անհայրենիք, անպատիվ և անուրախ։ Մենք կոչված ենք ապրելու և այս աշխարհից մեկնելու՝ մեր անմահությունը նվաճած, Հայրենիքով, պատվով և ցնծությամբ»,-ասաց Բագրատ սրբազանը։