Հետևեք մեզ։

Եթե Դոնալդ Թրամփը հաղթի... մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր երկխոսությունը. Զելենսկի

21:09, 31 հուլիս 2024
Եթե Դոնալդ Թրամփը հաղթի... մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր երկխոսությունը. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին Monde թերթին և ֆրանսիական այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները և դրանց հնարավոր արդյունքները մարտահրավեր և ռիսկեր են ներկայացնում Ուկրաինայի համար։

«Միացյալ Նահանգների ներկայիս իրավիճակը մարտահրավեր է: Կան ռիսկեր, որոնք հնարավոր չէ կանխատեսել... Եթե Դոնալդ Թրամփը հաղթի... մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր երկխոսությունը: Նախկինում այն ​​բավականին խելամիտ էր, չգիտեմ, թե ինչ կլինի ընտրություններից հետո»,- ասել է Զելենսկին։

 

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։