Մայր Աթոռը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ գործողությունները․ այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` անդրադառնալով այն հարցին, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։
«Երեկ տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ: Նպատակն է՝ հայաթափել Արցախն ու տիրանալ Արցախին: Դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ»,-ասաց նա։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմեց նաև արցախցիներին՝ ասելով․ «Սիրելի՛ արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր՝ ոգով ու ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և ա՛յս փորձությունը»,- ասել է նա:
Աստծո զորակցությամբ պիտի կարողանանք դիմագրավել և այս փորձությունը․ Գարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդից դիմել է արցախցիներին
12:42, 24 ապրիլ 2023