«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներկայացվող փաստաթղթերը ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչության պետ Անդրանիկ Խալաթյանի հայտարարագրից են։ Ըստ փաստաթղթերի՝ Խալաթյանը 2021 թվականին գնել է «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ապա 2023 թվականին դրանք նվիրել է այլ անձանց։
Անհավատալի թվացող այս դեպքը հիշեցրեց ԽՍՀՄ ժամանակ լույս տեսած՝ «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը, որտեղ հերոսը` Յուրի Դետոչկինը, թեև գողանում էր այլոց ավտոմեքենաները, սակայն դրա վաճառքից առաջացած գումարը ամբողջությամբ փոխանցում էր մանկատանը։
Հ.Գ. Անդրանիկ Խալաթյանը ԱԱԾ քննչական վարչության նախկին պետ Մնացական Մարուքյանի աղջկա ամուսինն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։