Հետևեք մեզ։

Ամերիկայի քաղաքացիներն ավելի լավին են արժանի․ Հարիսը մեղադրել է Թրամփին անհարգալից լինելու մեջ

09:26, 01 օգոստոս 2024
Ամերիկայի քաղաքացիներն ավելի լավին են արժանի․ Հարիսը մեղադրել է Թրամփին անհարգալից լինելու մեջ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հինգշաբթի պատասխանել է հանրապետական ​​հակառակորդ Դոնալդ Թրամփի՝ իր քարոզարշավի  մասին հայտարարություններին՝ ասելով, որ այդ արտահայտությունները նորություն չեն պարունակում և անհարգալից են։


«Թրամփը ելույթ ունեցավ սևամորթ լրագրողների ազգային ասոցիացիայի տարեկան հանդիպման ժամանակ, և դա նույն հին շոուն էր: Անհարգալից և պառակտող: Ամերիկայի քաղաքացիներն ավելի լավին են արժանի», - ասել է Հարիսը Տեքսասում սևամորթների կազմակերպած միջոցառման ժամանակ:  


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Հարիսը, իբր, մի քանի տարի առաջ իրեն սևամորթ չի համարել, այլ խոսել է միայն հնդկական ծագման մասին, բայց հետո «հանկարծ սևացել է»։ Հարրիսը գիտնականների ընտանիքից է. հայրը տնտեսագետ պրոֆեսոր է Ջամայկայից, մայրը՝ կենսաբան Հնդկաստանից։