Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաղթող Լաշա Բեքաուրին (90 կգ) Փարիզում պաշտպանել է օլիմպիական չեմպիոնի կոչումը և առաջին ոսկե մեդալը բերել Վրաստանի հավաքականին։
24-ամյա վրացի մարզիկը մրցումների եզրափակիչում երկու միավորով առավելության է հասել ճապոնացի Սանշիրո Մուրաոյի նկատմամբ։