Թուրքիան կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ, եթե այդ երկրի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն։
Այս մասին Sabah թերթին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Բանակցային գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև, եթե այն դրական ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ սահմանին կարող ենք բացել մեր դարպասները»,- ասել է նա։
Նշենք, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 30-ին հանդիպել են երկու երկրների սահմանին՝ հաստատելով առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մտադրությունը։