Հետևեք մեզ։

Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը․ Վահե Հովհաննիսյան

13:12, 24 ապրիլ 2023
Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը․ Վահե Հովհաննիսյան

Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը։ Նախորդ անգամ գրել էի, որ Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը։

Հաջորդ օրերին նա շարունակեց թեման, և հիմա էլ հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը։ Սա աննորմալ վիճակ է, երբ իշխանության ղեկավարը նաև հակաիշխանական մոդերատորի դերակատարումն է ստանձնում, բայց մեր ողջ կյանքն է հիմա աննորմալ։

 

  • Կետ առ կետ արձանագրենք, թե ում է այսօր մերժում Նիկոլը.
  • -        Հայ առաքելական եկեղեցի
  • -        Զոհերի ծնողներ
  • -        Էլիտաներ
  • -        Ազգային արժեքներ կրող հանրություն
  • -        Հանրային լուրջ գործիչներ
  • -        Քաղաքական ընդդիմություն
  • -        Հեղինակավոր զինվորականներ, հրամանատարներ
  • -        Բուհական համայնք
  • -        Արտադրող, արտահանող գործարարներ
  • -        Անկախ գյուղացիական տնտեսություններ
  • -   Հարյուր հազարավորներին, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հանրայնացնում իրենց ընդվզումը, սակայն արդեն գտնվում են «Նիկոլի հակառակ կողմում»։

 

Եվ իհարկե կա մյուս կողմը, թե ում այլևս չի´ մերժում Նիկոլը.

  • -        Հայտնի կասկադյան միջադեպից հետո Ալենին «պարոն Սիմոնյան»-ով դիմող ընդդիմադիրներին
  •  ԱԺ-ում քաղաքացիական կեցվածք դրսևորած կին պատգամավորներին քաշքշելուց հետո նույն դահլիճում «կառուցողականու հանդուժողական» գծի կողմնակիցներին
  • -        Երկրի համար այս կրիտիկական պահին սեփական շահի համար իշխանության հետ գործարքի գնացողներին, և այլն։
  •  

Սակայն այս երկու խմբերի միջև այսօր առավել կարևորն, իհարկե, առաջինն է, և իմ ասածի առանցքը դա է։ Եթե բոլոր նրանք, ում Նիկոլը մերժում է, կարողանան կազմել միասնական ճիշտ օրակարգ, շատ արագ կկարողանան կոնսոլիդացնել հանրության 90 տոկոսին և միակ մերժվածը կլինի Նիկոլը։ Եվ հենց սրա վրա է պետք կենտրոնանալ, ու համախմբումը տանել հենց դրական օրակարգով։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ