Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ իսկ ե՞րբ է սպասարկելու, Բադասյանն ասաց․ «Երբ քաղաքական որոշում լինի պատրաստ ենք սպասարկել։ Եղել է պայմանավորվածություն, մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է թուրքական կողմում մաքսակետում կատարվող աշխատանքներին, Բադասյանն ասաց, որ տեղեկություն չունի, չգիտի՝ այդ անցակետը լրացուցիչ աշխատանքների կարիք ունի, թե չունի։