Ուրախ եմ, որ հանրային սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագիծը լայն քննարկման արժանացավ անգամ չընդունված։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված աշխատեց, որոշ մարդիկ արձանագրեցին թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ, շարունակաբար աշխատելու ենք մեր վարքագծային փոփոխության համար»,- ասաց Ավանեսյանը։
Դիտարկմանը, թե անհրաժեշտ է հայտարարություն տարածել, որ սննդի կետերում իրազեկվեն, որ նման օրենք չկա և առանց վախենալու աղ կիրառեն, Ավանեսյանը չհամաձայնեց՝ որևէ մեկը չի վախենում։