Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոս ամսին աշխատանքային խիտ գրաֆիկ ունի՝ առանց հնարավոր արձակուրդների պատուհանների, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ, ճիշտն ասած, օգոստոս ամսին ոչ մի պատուհան չկա, կա մշտական, բայց բավականին լարված աշխատանքային գրաֆիկ, դուք ինքներդ եք հասկանում, որ այն, ինչ դառնում է հրապարակային, այսբերգի գագաթն է։ Աշխատանքը կատարվում է ամեն օր, առանց հանգստյան օրերի»,-ասել է Պեսկովը։
Պեսկովը խոսել է Պուտինի արձակուրդ գնալ-չգնալու մասին
14:04, 01 օգոստոս 2024