Հուլիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի շրջանային կազմակերպության ՀՀԿ նոր վերանորոգված գրասենյակ։ Գրասենյակից հայտնում են, որ Սարգսյանը հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ, քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող առաջիկա անելիքները, խոսել երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին:


