Հետևեք մեզ։

«Սրբազան պայքարի» շրջանակներում կանցկացվի կանանց առաջին ֆորումը

16:04, 01 օգոստոս 2024
«Սրբազան պայքարի» շրջանակներում կանցկացվի կանանց առաջին ֆորումը

Ուրբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, ժամը 18:30-ին կանցկացվի «Սրբազան պայքարի» շրջանակներում իրականացվող կանանց առաջին ֆորումը։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտնել է, որ ֆորումի ընթացքում կներկայացվեն  նպատակները, հետագա անելիքները։

«Կքննարկվեն մեր բոլորի պատկերացումները և կանանց կարողությունների կարևորությունը՝ նաև Սրբազան պայքարը հզորացնելու հարցում։ Միջոցառմանը մասնակցելու համար շատ ցանկալի է նախապես գրանցվել՝ ներքևի հղումով, դժվարության դեպքում կարելի է գրանցվել նաև տեղում: Հանդիպումը տեղի կունենա Holiday Inn հյուրանոցի «Երևան» սրահում (հասցե՝ Ամիրյան 2, Հանրապետության հրապարակի հարևանությամբ)»,-գրել է նա։

Վերլուծական