Դյուսելդորֆի «Ֆորտունայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ 16-ամյա Նյուտոն Օպոկու-Մենսահը հուլիսի 30-ին խեղդվել է Դույսբուրգի լճում լողալու ժամանակ։ Այս մասին հայտնում է երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբի կայքը, փոխանցում է Armsport.am-ը:
«Ֆորտունան» չեղարկել է ակադեմիայի թիմերի բոլոր մարզումները և հանդիպումները: Ակումբը հայտնել է, որ բոլորը շոկի մեջ են խաղացողի անժամանակ կորստից և ցավակցություն են հայտնել նրա ընտանիքին:
Նշվում է, որ խաղացողին հաջողվել է հանել գետից և գիտակցության բերել, սակայն հիվանդանոցում Մենսահը մահացել է։