Հետևեք մեզ։

Ռուսաստանում ազատազրկվածների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում

18:03, 01 օգոստոս 2024
Ռուսաստանում ազատազրկվածների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում

Ռուսաստանում ազատազրկվածների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում՝ ԱՄՆ-ի հետ փոխանակման նպատակով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը ուղիղ եթերում է, ինքնաթիռը տեսանելի է թռիչքուղու վրա։
 
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում, թե արդյոք մեկ այլ ինքնաթիռ (ԱՄՆ-խմբ.) ժամանել է, դեռ պարզ չէ։ Խոսքը Թուրքիայի Ազգային հետախուզության վարչության միջնորդությամբ 26 մարդու, այդ թվում՝ երկու երեխաների փոխանակման մասին է»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Փոխանակվածների թվում են եղել Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիցը, ով նշել է հեռուստաալիքը: