Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության լրատվության վարչությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին, իրականացվող դասընթացներին, հանձնուքների ընդունման գործընթացին:
Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Հանդիպմանը քննարկվել է դատապարտյալների պատիժը կրելու ռեժիմի փոփոխության հնարավորությունը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այցի ավարտին տրվել են հանձնարարականներ: