Նիկոլ Փաշինյանը Բերքաբեր է գալիս թշնամու տիրապետությանն տակ գտնվող 1200 հեկտար տարածքի հարցը քննարկելու համար. ABC media-ի հետ զրույցում հայտնել է Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ Բերքաբերում մարդիկ ստորագրահավաք են իրականացրել, որով Կառավարությունից պահանջում են այդ տարածքները հետ բերել։
«Բայց հասկանում ենք, որ էս մարդիկ չեն կարող Ադրբեջանի հետ խոսել հող հետ բերելու թեմայով։ Նրանք միայն հողերը հանձնելու հարցն են կարողանում բանակցել»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ նախորդ այցի ընթացքում Փաշինյանը խոստացել էր լուծել բերքաբերցիների բարձրացրած հարցը։
«12 հեկտար տարածք է, որից 850-ը վարելահող է։ Այո, նա ասել է, որ այս հարցը լուծվելու է, բայց ֆինանսի տեսքով։ Կիրանցի հարցն էլ լուծվեց, բայց ֆինանսի տեսքով, նույնը Բերքաբերում է»,-ասել է Աճարկուտի ավագանու անդամը։
Ղազարյանը պնդում է՝ Բերքաբերի մոտ 70 տոկոսը ստորագրահավաքին մասնակցել է, նրանք հայտնել են, որ միանում են հողերի վերադարձի պահանջին, այն պետք է վերադարձվի համայնքին։
«Մարդիկ էլ կան, ասում են՝ այդ հողերը մեզ պետք չեն, դառնալու են կռվախնձոր թե՛ գյուղացիների մեջ, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին։ Ասում են՝ ավելի լավ է հողերը թողնենք իրենց, մենք այստեղ մի բանով յոլա կգնանք։
Այ այսպես, երկու տեսակ մարդ է ապրում այս պահին Բերքաբերում»,-շեշտել է Ղազարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։