Չարենցավանի «Վան» է տեղափոխվել նիգերիացի վինգեր Օլավալե Ֆարայոլան: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կվարա Յունայթեդ», «Ֆամալիսյաո» ֆուտբոլային ակումբներում։ Ֆարայոլան «Վան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։