Հետևեք մեզ։

Արդեն հնարավոր է ՀՀ–ից Իրանի տարածքով Իրաք փոխադրել մանր եղջերավոր կենդանիներ. ՍԱՏՄ

20:09, 01 օգոստոս 2024
Արդեն հնարավոր է ՀՀ–ից Իրանի տարածքով Իրաք փոխադրել մանր եղջերավոր կենդանիներ. ՍԱՏՄ
Արդեն հնարավոր է ՀՀ–ից Իրանի տարածքով Իրաք փոխադրել մանր եղջերավոր կենդանիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՍԱՏՄ–ից հայտնում են, որ դա հնարավոր է դարձել բանակցությունների արդյունքում, որոնց շնորհիվ տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն տեղի կունենա՝ նախապես ունենալով Իրաքի լիազոր մարմնի թույլտվությունը։
 
«Կենդանիները պետք է անցնեն 21 օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, 2024 թ. ապրիլին Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը: