Ուրբաթ օրը Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին՝ Թեհրանում նրա նստավայրին հարվածի հետևանքով, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով։ Շարժումը Հանիեի մահվան մեջ մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին և հայտնել է, որ հարձակումն անպատասխան չի մնա։