Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվել էր Մալթայի «Սլիեմային», գրում է Armsport.am-ը։
Հանդիպման ընթացքում թիմերից ոչ մեկը չկարողացավ գրավել մյուսի դարպասը և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Տանը տարած 7-0 հաշվով հաղթանակի շնորհիվ «Նոան» կխաղա մրցաշարի որակավորման 3-րդ փուլում, որտեղ մրցակիցը կլինի հունական ԱԵԿ-ը։