Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն «Ավանի ֆուտբոլի ակադեմիայում» ընդունել էր մոլդովական «Զիմբրուին» և հաղթել 3-1 հաշվով, գրում է Armsport.am-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել 3-0 հաշվով։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց «Զիմբրուին» 6-1 հաշվով և դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի հունգարական «Պուշկաշ ակադեմիան»։
«Հանդիպման սկզբում պաշտպանությունից դուրս գալու մի փոքր խնդիր ունեինք, մրցակիցը բարձր էր խաղում, նրանք պետք է ռիսկի դիմեին։ Բայց այն սցենարը, որ նրանք ավելի ագրեսիվ էին խաղում, մեզ ձեռնտու էր, մենք ազատ գոտիներ էինք ստանում, առաջին գոլն այդպես էլ խփեցինք։
Մեր մրցակիցը թույլ չէր, ագրեսիվ էր գործում։ Մենք դեռ ավելացնելու տեղ ունենք, պետք է լավացնենք մեր խաղը»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանը։