Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման արդյունքում ազատ արձակված լրագրող Ալսու Կուրմաշևայի որդուն ծննդյան օրվա առթիվ։
Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը ազատ արձակված բանտարկյալների ընտանիքի անդամների հետ երգ է երգել դեռահասի ծննդյան օրվա կապակցությամբ։
Ինչպես նշել է Բայդենը, Միրիամը վաղը դառնում է 13 տարեկան և այս ծննդյան օրը կնշի մոր հետ։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևան ձերբակալվել էր անցած հոկտեմբերին Կազանում։ Նա մեղադրվում էր որպես «օտարերկրյա գործակալ» գրանցման համար փաստաթղթեր չներկայացնելու և բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Հուլիսին դատարանը նրան դատապարտել է 6,5 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։