Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրել է.
«Նախօրեին Կոտայքի բարձրադիր գյուղերից մեկում էի եւ պատահական հանդիպեցի այս «գանձերին»՝ այգու ծառերի տակ անհոգ նստած. երկուսը նույն գյուղից էին, մյուս երկուսը՝ ամառային արձակուրդներին այցելել էին պապական գյուղ։
Զրույցի բռնվեցի մեր փոքրիկ բարեկամների հետ՝ հետաքրքրվելով նրանց առօրյայից, ուսման մեջ առկա խնդիրներից ու իրենց նպատակներից. անհնար է բառերով փոխանցել այն դրական լիցքերն ու բերկրանքը, որ տասնհինգ-քսան րոպե տեւած մեր զրույցի ընթացքում փոխանցեցին ինձ այս «հրաշքները»:
Պարզ, շիտակ, գորովալից, մաքրամաքուր, զուլալ, ուղղամիտ, երազկոտ, ինքնաբավ մի «վիճակ». գյուղեր շա՛տ այցելեք…
Հայաստանն անզուգական է»: