Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքում պետական սահմանապահ ծառայության կողմից անցակետ տեղադրելու տեղեկությունը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այդ որոշումն օրինական է։
«Հայտնի է՝ հայկական կողմը հայտարարել է, որ Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ելնելով դրանից՝ Հայաստանը պետք է ընդունի և հարգի Ադրբեջանի՝ իր տարածք մուտքն ու ելքը վերահսկելու իրավունքը»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության տարածած հայտարարության մեջ։