«Ինստագրամ» մուտքը ուրբաթ առավոտյան Թուրքիայում արգելափակվել է Տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհրդի որոշմամբ։ Արգելափակման պատճառներն ու տևողությունը չի նշվում գերատեսչության կայքում։ «Բիրգյուն» թերթը չի բացառում, որ նման որոշում է կայացվել Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության կապակցությամբ Instagram-ի ցավակցությունների արգելափակմամբ պայմանավորված։ Այս որոշումը դատապարտել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
CNBC-e հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Տեխնոլոգիական խորհուրդն իրավունք ունի օգտագործել իր լիազորությունները՝ սահմանափակելու սոցիալական ցանցերի աշխատանքը, սակայն դրա որոշումը պետք է հաստատվի դատարանների կողմից 24-48 ժամվա ընթացքում։ Ակնկալվում է, որ Instagram-ի վերաբերյալ վճիռը Անկարայի դատարանը կկայացնի օգոստոսի 2-ի ընթացքում։
Ներկայումս Թուրքիայում Instagram-ը հասանելի չէ համակարգչից և շարժական սարքերից: Շատ օգտատերեր փորձում են մուտք գործել Instagram VPN-ի և այլընտրանքների միջոցով: