Հետևեք մեզ։

Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ․ shamshyan.com

11:52, 02 օգոստոս 2024
Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Վարդան Հովհաննիսյանի վարած «BMW» մակնիշի և Ռոբերտ Մադինյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: