Հետևեք մեզ։

Առաջին կանգառը Դիլիջանում էր. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշ (տեսանյութ)

11:56, 02 օգոստոս 2024
Առաջին կանգառը Դիլիջանում էր. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
 
«Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
 
Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- նշված է գրառման մեջ: