Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, Գազայի հարցը, Թուրքիայում տեղի ունեցած գերիների փոխանակումը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Էրդողանի աշխատակազմի փոխանցմամբ՝ Էրդողանը ասել է՝ Նեթանյահուի վարչակազմն ամեն քայլով ցույց է տալիս, որ չի ցանկանում հրադադար և խաղաղություն, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կադրերը Թուրքիայում և աշխարհում խոր հիասթափություն են առաջացրել, իսկ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը հարված է հասցրել հրադադարի ջանքերին։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման համար Թուրքիան անում է հնարավորը և շարունակելու է անել։
Ըստ նույն աղբյուրի՝ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ գերիների փոխանակումն «անխնդիր կերպով իրականացնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար։