Հետևեք մեզ։

Ես 2019-ի սեպտեմբերից, երբ հրաժարական տվեցի, այդ օրվանից մտել եմ ակտիվ պայքարի մեջ․ Արթուր Վանեցյանը՝ կոնկրետ քայլերի մասին (տեսանյութ)

14:22, 24 ապրիլ 2023
Ես 2019-ի սեպտեմբերից, երբ հրաժարական տվեցի, այդ օրվանից մտել եմ ակտիվ պայքարի մեջ․ Արթուր Վանեցյանը՝ կոնկրետ քայլերի մասին (տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ՝ նշելով, որ «այլևս երբեք թույլ չենք տալու, որ նման ողբերգությունները կրկնվեն»։ Hayastan.news-ն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պետք է անենք, որ նոր ցեղասպանություն թույլ չտանք։

 

 

Նա նախ նկատեց, որ մեր հայրենիքի արցախյան հատվածում այսօր շուրջ 120 հազար մարդ կանգնած է իրական ցեղասպանության եզրին, և որ դրանք ուղղակի խոսքեր չեն, ապա նշեց՝ ինչ պետք է անենք, որ այլևս երբեք չլինեն ցեղասպանություններ։

 

 

«Նախ առաջին հերթին պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը դատապարտի և ճանաչի Ցեղասպանությունը։ Երկրորդ, ամենակարևորը՝ պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, պետք է ունենանք անվտանգ երկիր, տնտեսապես զարգացած երկիր, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ հնարավոր է՝ հայ ազգին ցեղասպանել»,-ասաց Արթուր Վանեցյանը։

 

 

Մեր դիտարկմանը, թե հանրությունը այդ կոչերին, ուղերձներին զուգահեռ նաև հստակ քայլեր է ակնկալում, Վանեցյանն ասաց «Դա գործիքներից մեկն է, որը պետք է լինի։ Իսկ ի՞նչ եք կարծում, պե՞տք է ուղերձներ լինեն, հարցազրույցներ լինեն, թե՞ ընդհանրապես պետք է չլինի ոչ մի բան։ Կոնկրետ քայլեր՝ ես 2019 թվականի սեպտեմբերից, երբ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոնից, այդ օրվանից ես մտել եմ ակտիվ պայքարի մեջ և շարունակելու եմ պայքարել»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական