Հետևեք մեզ։

Օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ շփոթել են Ռուսաստանի և ԽՍՀՄ դրոշները

14:40, 02 օգոստոս 2024
Օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ շփոթել են Ռուսաստանի և ԽՍՀՄ դրոշները

Փարիզի Օլիմպիական խաղերում թեթև աթլետիկայի հեռարձակման կազմակերպիչները սխալմամբ գրաֆիկում ներառել են Ռուսաստանի դրոշը։ Մրցույթի մեկնարկից առաջ ներկայացրել են գրաֆիկական պատկերներ, որոնք ցույց են տվել համաշխարհային և օլիմպիական ռեկորդները։ Համաշխարհային ռեկորդը (86,74 մ) սահմանվել է 1986 թվականին Յուրի Սեդիխի կողմից, որի դիմաց գծապատկերում նշված է եղել ԽՍՀՄ դրոշը։ Օլիմպիական ռեկորդը (84,80 մ) սահմանվել է նաև 1988 թվականին Սեուլի խաղերում՝ խորհրդային մարզիկ Սերգեյ Լիտվինովի կողմից, սակայն կազմակերպիչները սխալմամբ նրա անվան կողքին տեղադրել են Ռուսաստանի Դաշնության դրոշը։