Հետևեք մեզ։

Լաս Վեգասում կրակել են դերասան Արմեն Ջիգարխանյանի որդեգրած որդու ուղղությամբ․ նա վնասվածք է ստացել (լուսանկարներ)

15:33, 02 օգոստոս 2024
Լաս Վեգասում կրակել են դերասան Արմեն Ջիգարխանյանի որդեգրած որդու ուղղությամբ․ նա վնասվածք է ստացել (լուսանկարներ)

Լաս Վեգասում կրակել են դերասան Արմեն Ջիգարխանյանի որդեգրած որդու՝ 58-ամյա Ստեփան Ջիգարխանյանի ուղղությամբ։

58-ամյա Ստեփան Ջիգարխանյանը պատմել է, որ ինքը տուն վերադարձի ճանապարհին հանդիպել է ավազակային խմբի, որի անդամներից մեկը կրակել է իր ուղղությամբ, և փամփուշտներից մեկը վնասել է իր գլուխը։

Տղամարդն անմիջապես դիմել է բժիշկներին։ Նշենք, որ Ստեփան Ջիգարխանյանը դերասան արմեն Ջիգարխանյանի ազգանունն է կրում, քանի որ վերջինս որդեգրել է նրան: Ստեփանը դերասանուհի Տատյանա Վլասովայի և թատրոնի ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի որդին է: