Հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի հատվածում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վիրավորվել է 4 ադրբեջանցի զինծառայող` 1 սահմանապահ ու ականազերծման գործակալության 3 աշխատակից։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Նաև նշում, են որ պայթյունը գրանցվել է սահմանազատման աշխատանքներ իրականացնելիս։