Հետևեք մեզ։

Հրազդանում բախվել են «Opel» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները (լուսանկարներ)

16:34, 02 օգոստոս 2024
Հրազդանում բախվել են  «Opel» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները (լուսանկարներ)
Օգոստոսի 2-ին, ժամը 13:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հ. Թ., ծնված 1989 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: